Էրդողանը Չինաստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
![]() «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ պետության ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները։ Կողմերը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումները։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ու Իրանի միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում, հատկապես՝ էներգետիկ ոլորտում ծառայում է ընդհանուր շահերին։ Թուրքիայի նախագահը, ընդգծելով, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն օգտակար են, հայտնել է, որ Թուրքիան այդ հարցում շարունակելու է աջակցել վերջինիս։ Նախագահները մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի, Գազայի դեմ Իսրայելի հարձակումների և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Հրապարակվել է նաև հանդիպմանը մասնակցած Թուրքիայի պետպաշտոնյաների կազմը: Նրանք են՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը և նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, գրում է «Էրմենիհաբեր»-ը: |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
