Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի զորավարժությունները

542
Կիրակի, 31 օգոստոսի, 2025 թ., 14:07
Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի զորավարժությունները

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025» զորավարժությունները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Զորավարժություններին մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական ուժերի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորամիավորումները։ Մասնակցում են ավելի քան երկու հազար զինծառայող, 450 միավոր զենք և տեխնիկա, այդ թվում՝ ինը ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև ավելի քան 70 անօդաչու թռչող սարք։