Սի Ծինփինը շեշտել է չինական ապրանքների՝ Ադրբեջանի տարածքով տեղափոխման կարևորությունը
![]() Օգոստոսի 31-ին Չինաստանի Թիենծին քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։ Ողջունելով Իլհամ Ալիևին՝ Սի Ծինփինը նրան անվանել է «սիրելի ընկեր», շնորհակալություն հայտնել՝ ՇՀԿ+ գագաթնաժողովին, ինչպես նաև Չինաստանի կողմից արտաքին ռազմական միջամտության և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին և զորահանդեսին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Ընդգծելով, որ Ադրբեջանի և Չինաստանի միջև հաջող համագործակցություն է հաստատվել ավելի քան 30 տարի, և որ հարաբերությունները ներկայումս զարգանում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակով, Սի Ծինփինը հիշել է Իլհամ Ալիևի պետական այցը Չինաստան և անդրադարձել այդ այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորությանը։ Չինաստանի նախագահը նշել է, որ իր երկիրը աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության հետ Ադրբեջանի կապերի ընդլայնմանը։ Սի Ծինփինը նշել է ուղիղ երկխոսության կարևորությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղություն ապահովելու գործում։ Չինաստանի նախագահը նաև նշել է, որ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի ինքնիշխան զարգացման մոդելին և ընդգծել է Պեկինի հավատարմությունը այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
