««Զանգեզուրի միջանցքի» բացումը կընդլայնի Միջին միջանցքի ներուժը»․ Հաջիև
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս Չինաստանում է, նա հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հատ։ Ինչպես հաղորդում է APA-ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ Չինաստանը տեխնոլոգիական հասանելիություն է ապահովում նաև Հարավի երկրների համար։ Ընդգծելով, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 40 տոկոսով, նա ասել է, որ սա սահմանը չէ. «Ադրբեջանն ու Չինաստանը կշարունակեն զարգացնել երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Այս համագործակցությունը ներառում է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը, վերականգնվող էներգիան և թվային փոխակերպումը»։ Ուշադրություն դարձնելով Չինաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության կարևորությանը Միջին միջանցքի ներուժի ավելի լայն օգտագործման առումով՝ Հիքմեթ Հաջիևը նշել է․ «Զանգեզուրով անցնող միջանցքի բացումը, ինչպես նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով, կապահովի Միջին միջանցքի հնարավորությունների ավելի լայն օգտագործումը»։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
