«ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական օգնությունը Ուկրաինային»․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծացնում է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ տրամադրելով սպառազինություն, որը հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։ «Մենք Ուկրաինային միջոցներ ենք փոխանցում, որոնք թույլ են տալիս ավելի խորը հարվածներ հասցնել։ Եվ, ամենայն հավանականությամբ, ուկրաինացիները կօգտագործեն դրանք»,– նշել է դիվանագետը։ Ուիթաքերի խոսքով՝ մոտ մեկ միլիարդ դոլարի նոր զինամթերքի խմբաքանակն արդեն ուղարկվել է Ուկրաինա։ Բացի այդ, Վաշինգթոնը յուրաքանչյուր ամիս Կիևին տրամադրում է ևս շուրջ մեկ միլիարդ դոլարի մատակարարումներ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հաշվին։ «Նախագահ Թրամփն առաջին հերթին հոգ է տանում այն մասին, որ Ուկրաինան կարողանա շարունակել պաշտպանվել։ Հարվածային ներուժի ուժեղացումը կօգնի նաև հարձակողական գործողություններում»,– ընդգծել է դեսպանը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
