Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Եթե Պուտինը երկուշաբթի չհանդիպի Զելենսկիի հետ, կնշանակի, որ նա խաբել է Թրամփին»․ Մակրոն

514
Շաբաթ, 30 օգոստոսի, 2025 թ., 12:13
«Եթե Պուտինը երկուշաբթի չհանդիպի Զելենսկիի հետ, կնշանակի, որ նա խաբել է Թրամփին»․ Մակրոն

Եթե ​​Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնվի հանդիպել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ մինչև սեպտեմբերի 1-ը՝ երկուշաբթի, դա կնշանակի, որ Պուտինը «կրկին» հիասթափեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը, հաղորդում է Le Monde-ը։

«Ես կարծում եմ, որ սա կրկին կնշանակի, որ նախագահ Պուտինը հիասթափեցրել է նախագահ Թրամփին, սա չի կարող անպատասխան մնալ», - ասել է Մակրոնը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսում։

Նա հավելել է, որ Մակրոնը, Մերցը և Թրամփը բանակցություններ կվարեն հանգստյան օրերին։