Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Որոշ ուժեր կարծում էին՝ ռազմական հարձակման դեպքում ժողովուրդը դուրս կգա փողոց»․ Փեզեշքիան

507
Շաբաթ, 30 օգոստոսի, 2025 թ., 10:07
«Որոշ ուժեր կարծում էին՝ ռազմական հարձակման դեպքում ժողովուրդը դուրս կգա փողոց»․ Փեզեշքիան

Երեկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քաղաքական և լրատվամիջոցների ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ խոսել է երկրին սպառնացող արտաքին սպառնալիքների և ազգային միասնության կարևորության մասին։

Նա շեշտել է, որ Իրանը երբեք պատերազմի չի ձգտել և ապագայում էլ չի ձգտի.

«Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել և չենք ձգտի։ Սակայն հեղափոխության առաջին օրերից թշնամիները փորձել են կազմակերպել սպանություններ, հեղաշրջումներ և երկրի բաժանում»։

Ըստ Փեզեշքիանի՝ որոշ ուժեր, սխալ գնահատականների հիման վրա, կարծում էին, որ Իրանը թույլ դիրքում է և հույս ունեին, որ ռազմական հարձակման դեպքում ժողովուրդը դուրս կգա փողոց, և համակարգը կփլուզվի։

Նա նշել է, որ իր գլխավոր ուղերձը միշտ եղել է միասնությունն ու համերաշխությունը։