«Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաև Հարավային Կովկասին առնչվող հարցեր». Ուշակով
![]() Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Տյանցզինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի «շրջանակներում» կքննարկեն նաև Հարավային Կովկասին առնչվող թեմաներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։ «Նախատեսվում է զրույց Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», - լրագրողներին ասել է նա։ «Իհարկե, կքննարկվեն երկկողմ համագործակցության տարբեր հարցեր, ինչպես նաև միջազգային հարցեր։ Ուկրաինայի հարցն անպայման կքննարկվի»։ Այս համատեքստում Ուշակովը նշել է Անկարայի կարևոր դերն այս ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծման որոնման գործում, մասնավորապես՝ Ստամբուլում Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համար հարթակ տրամադրելը։ «Բացի դրանից, իհարկե, մենք չենք կարող չքննարկել Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը, Կովկասյան տարածաշրջանը և այլն»,- հավելել է նա։ Ուշակովը հավելել է, որ սա կլինի Պուտինի և Էրդողանի առաջին անձնական հանդիպումը 2025 թվականին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
