««Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրերը անվտանգությանն ուղղված սպառնալիք են»․ Իրանի խորհրդարան
![]() «Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն անհամատեղելի կլինի տարածաշրջանի երկրների շահերի հետ և կհանդիսանա կոլեկտիվ անվտանգությանը ուղղված ուղղակի սպառնալիք», - Tasnim-ի փոխանցմամբ՝ ասվում է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ։ Իսլամական Խորհրդարանական ժողովը (Խորհրդարանը) ընդգծում է Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը երկրի համար։ Անվիճելի միջազգային սկզբունքներին հղում անելով՝ Իսլամական Խորհրդարանական ժողովը հիշեցնում է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն՝ առանց շահագրգիռ կառավարությունների համաձայնության, ՄԱԿ-ի կանոնադրության և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի ակնհայտ խախտում է։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը իրավունք է վերապահում օգտագործել բոլոր քաղաքական, իրավական և օրինական միջոցները՝ վճռականորեն պաշտպանվելու իր անվտանգության և ազգային շահերի դեմ հարձակման դեպքում: Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի ոչ միայն անվտանգության առումով, այլև որպես կարևոր էներգետիկ, տարանցիկ և տնտեսական ուղի Իրանի և ամբողջ տարածաշրջանի համար: Անընդունելի է ցանկացած տնտեսական և տարանցիկ նախագիծ, որն ուղղված է Իրանի աշխարհատնտեսական դիրքի թուլացմանը: Իրանը կարևոր է համարում հաշվի առնել տարածաշրջանի բոլոր երկրների շահերը՝ հարգելով նրանց ազգային ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր երկրներին պահպանել բարիդրացիության սկզբունքը, խուսափել լարվածություն ստեղծող գործողություններից և ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը՝ առանց օտարերկրյա պետությունների ներկայության: Տնտեսական և տարանցիկ հարաբերությունների զարգացումը կայուն կլինի միայն առկա սահմանների շրջանակներում և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը՝ համագործակցելով բոլոր տարածաշրջանային կողմերի հետ: Իրանի ժողովրդի ներկայացուցիչները կարձագանքեն ցանկացած սպառնալիքի»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
