Հայոց պատմության գրքեր չկան, թղթապանակներ կտան աշակերտներին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս սեպտեմբերից դպրոցներում 10-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց պատմության», նույն ինքը՝ «Հայաստանի պատմության» դասագրքեր չեն լինի. դրանց կփոխարինեն «թղթապանակներ։ Նախարարը հույս է հայտնում, որ գուցե է հաջորդ կիսամյակ լինեն այս երեք առարկաների համար նախատեսված դասագրքերը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս «գուցե լինեն»-ով շարժվեց նախարարը, և ամիսներ շարունակ աշակերտները դպրոց գնացին առանց գրքերի: Իսկ ի՞նչ է թղթապանակը «Ուսումնական թղթապանակը իրենից ներկայացնում է առարկային համապատասխան յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի հավաքածու, որոնք պետք են այդ թեման ուսումնասիրելու համար։ Դրանք կարող են լինել էլեկտրոնային կամ թղթային։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշելու ինչպես դա անել», – նշել է Անդրեասյանը։ Այսինքն՝ ավագ դասարաններում Հայոց պատմությունից աշակերտները սովորելու են ոչինչ։ Նախարարի արդարացումն այն է, որ ստեղծված 220 նոր գրքից հետո ձախողումները, վրիպակները այն պատճառով են, որ մինչ այս, 15 տարի դասագրքերի բովանդակային փոփոխություն չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարին հայտնեց, որ ձեռքի տակ լուսանկարներ կան 9–րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքից, որտեղ շատ տպավորիչ կերպով ներկայացված է «թավշյա հեղափոխությունը», որի վերաբերյալ առաջադրանք կա. աշակերտներին առաջարկվում է ընկերների հետ կազմակերպել քննարկում, պատճառների բացահայտում…։ «Այս դեպքում, արդյո՞ք կուսակցական քարոզ չի դառնում այդ մասը», – հարցրեց մեր լրագրողը։ Նախարարը կոպիտ ձևով հերքեց ու խորհուրդ տվեց վերհիշել մինչև 2018 թվականը Հայաստանի դպրոցներում տիրող իրավիճակը, երբ բոլոր տնօրենները «թաթախված էին քաղաքականության մեջ»։ Նախարարը վրդովվեց, կարմրեց, բարկացավ հարցերից, սակայն պետք է հիշի, որ նախարարության ձախողումը գռեհիկ խոսքով չի կարող թաքցնել: Ի վերջո, իր ամուսինն էլ լրագրող է, և լրագրողը երբեք մեղավոր չէ չինովնիկների ձախողումների համար. նրանք միայն արձանագրում են իրողությունը»։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
