«Իրանին հարվածելու համար Իսրայելն օգտագործել էր Իրաքի օդային տարածքը»․ ԻՀՊԿ
![]() Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը հարձակումներ է իրականացրել՝ օգտագործելով Իրաքի օդային տարածքը։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հակամարտության ընթացքում իսրայելական կործանիչները մուտք են գործել Իրանի օդային տարածք Իրաքի միջոցով կամ հրթիռներ են արձակել Իսլամական Հանրապետության թիրախների վրա՝ օգտագործելով այդ տարածքը։ «12-օրյա պատերազմի ընթացքում Իրաքի օդային տարածքը դարձել է սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակումների միջանցք։ Իսրայելական կործանիչները այն օգտագործել են առանց որևէ խոչընդոտի», - ընդգծում է մամուլի ծառայությունը։ ԻՀՊԿ-ն հավելել է, որ պատերազմի ավարտից հետո Իսրայելը շարունակել է ներթափանցել Իրանի տարածք՝ Իրաքի օդային տարածքով։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իրաքի կառավարությանը՝ ընդգծելով ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու և հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու անհրաժեշտությունը՝ Իրաքի տարածքով իսրայելական ինքնաթիռների թռիչքները կանխելու համար։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
