«Պուտինը չպետք է ժամանակ ձգի». Գերմանիայի արտաքին գործերի նախարար
![]() Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորինս շուտ երկկողմ բանակցություններ վարել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ և զգուշացրել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին: Նա այս մասին ասել է երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին, Զագրեբում իր խորվաթ գործընկեր Գորդան Գրլիչ-Ռադմանի հետ հանդիպման ժամանակ։ «Եթե նախագահ Պուտինը կարծում է, որ կարող է ժամանակ ձգձգել, ապա սխալվում է», - ասել է Վադեֆուլը։ Նախարարը նաև ընդգծել է. «Մեկ բան պարզ է՝ ուկրաինացիների մեջքի ետևում բանակցություններ չեն ընթանա: Սա մեր ընդհանուր եվրոպական խոստումն է»։ Ուկրաինան կարող է վստահ լինել, որ «մենք կշարունակենք նրան տրամադրել քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցություն»։ Իր հերթին Գրլիչ-Ռադմանը վստահեցրել է Կիևին Եվրոպայի կողմից շարունակական աջակցության մասին: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
