«Բողոքի ցույցերը կշարունակվեն՝ մինչև իսրայելցի գերիներն ազատ արձակվեն»․ գերիների ընտանիքներ
![]() Իսրայելում մեկ միլիոնից ավելի մարդ է մասնակցել համընդհանուր գործադուլի և բողոքի ցույցերի՝ պահանջելով գերիների փոխանակման համաձայնագիր՝ կառավարության կողմից Գազայի հատվածը գրավելու ծրագրերի փոխարեն։ Իսրայելցի գերիների ընտանիքների միասնական հարթակի տվյալներով՝ ամբողջ երկրում անցկացվել են ցույցեր, երթեր և ակցիաներ, որոնց մասնակցել է մեկ միլիոնից ավելի մարդ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թել Ավիվի «գերիների հրապարակում» միջոցառումների ավարտը չի նշանակում շարժման ավարտ։ Բողոքի ցույցերն ու ակցիաները կշարունակվեն մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող իսրայելցիների ազատ արձակումը։ Նախորդ առավոտյան ռազմավարական օբյեկտներն ու խոշոր ընկերությունները դադարեցրել են աշխատանքը համընդհանուր գործադուլի պատճառով, և հարյուրավոր մասնավոր հաստատություններ և կազմակերպություններ միացել են ակցիային։ Ընդդիմությունը և գերիների ընտանիքները մեղադրում են վարչապետ Բենիամին Նեթանյահուին ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները խափանելու մեջ՝ իշխանությունը պահպանելու գնով։ ՀԱՄԱՍ-ն, իր հերթին, բազմիցս հայտնել է իր պատրաստակամության մասին՝ «ազատ արձակել իսրայելցի բանտարկյալներին՝ պատերազմի դադարեցման, իսրայելական բանակի դուրսբերման և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց»։ |

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
10219:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
17411:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
27409:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
424Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
268Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
145Երեկ, 12:24
