Հրաձգության հետևանքով զոհվածների թվում է նաև Էկվադորի քաղաքապետի եղբայրը
1634
Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ., 11:55
![]() Էկվադորի Սանտա Լուսիա քաղաքում զինված անձինք կրակ են բացել դիսկոտեկի այցելուների ուղղությամբ՝ սպանելով ութ մարդու, այդ թվում՝ քաղաքապետի եղբորը, հաղորդում է El Universo թերթը: «Սանտա Լուսիայում խուճապ է»,- գրում է լրատվամիջոցը: Էկվադորի ոստիկանության տվյալներով՝ շենքին մոտեցել է մի մեքենա, որից դուրս են եկել զինված անձինք և սկսել կրակել ամբոխի ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել են յոթ դիեր, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: «Մենք դիտարկում ենք տեղի ունեցածի մի քանի վարկած, այդ թվում՝ կապված հանցավոր խմբավորումների միջև բախումների հետ, բայց դեռևս չենք կարող հաստատել, թե արդյոք ակումբի սեփականատերն է եղել հարձակման թիրախը»,- լրագրողներին հայտնել է նահանգի ոստիկանության պաշտոնյաներից մեկը։ |

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
10314:19
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
18109:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
184Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
287Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
407Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
296Երեկ, 17:42
