«Թրամփն աջակցել է Պուտինի՝ Դոնբասում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ առաջարկին»․ դիվանագետ
![]() Դոնալդ Թրամփը աջակցում է Պուտինի առաջարկին, որի համաձայն՝ Մոսկվան պետք է լիակատար վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ՝ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Այս մասին Fox News-ին հայտնել է անանուն եվրոպացի դիվանագետ։ Fox News-ի փոխանցմամբ՝ դրա դիմաց Ռուսաստանը պետք է սառեցնի առաջնագիծը այլ տարածքներում։ Ավելի վաղ Reuters-ը հրապարակել էր Պուտինի պայմանները հակամարտության խաղաղ կարգավորման համար, որոնք նա, իբր, առաջ է քաշել Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ։ Դրանց համաձայն՝ Մոսկվան առաջարկել է հետևյալ կետերը՝ — Հրադադար չի նախատեսվում մինչև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքումը։ — Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը ԴԺՀ և ԼԺՀ տարածքներից՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում առաջնագծի սառեցման դիմաց։ Ռուսաստանը նաև պատրաստ է լքել Սումիի մարզի տարածքները։ — Ուկրաինային կարգելվի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Մոսկվան նրան կտրամադրի անվտանգության երաշխիքներ։ — Հակառուսական պատժամիջոցների մասնակի վերացում։ — Ռուսերենի պաշտոնական կարգավիճակ մի շարք շրջաններում կամ ամբողջ Ուկրաինայում, Ռուս ուղղափառ եկեղեցու իրավունքի ազատ իրագործում ամբողջ երկրում։ — Առնվազն՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության պաշտոնական ճանաչում»։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
