«Զելենսկիի խնդրանքով վաղը կմիանամ Սպիտակ տան հանդիպմանը»․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
![]() Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։ «Նախագահ Զելենսկու խնդրանքով վաղը ես կմիանամ Սպիտակ տանը նախագահ Թրամփի և այլ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը», - X սոցիալական ցանցում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ավելի վաղ Bild թերթը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը և Քեյր Սթարմերը ցանկանում են կիրակի օրը որոշել, թե իրենցից ով կուղեկցի Զելենսկիին ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ։ Իր հերթին, Politico-ն հնարավոր թեկնածուների շարքում նշել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, եվրոպացի առաջնորդները վախենում են այն սկանդալի կրկնողությունից, որը տեղի ունեցավ Զելենսկու՝ այս տարվա փետրվարին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
