Սերբիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումները շարունակվում են
![]() Սերբիայում երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև բախումները շարունակվում են արդեն երրորդ օրը։ Օգոստոսի 16-ին, շաբաթ օրը, ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ դիմակներով և շարֆերով երիտասարդների մի խումբ ջահեր է նետել Սերբիայի առաջադեմ կուսակցության գրասենյակի վրա Վալևո քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Բելգրադից մոտ 100 կմ հարավ-արևմուտք։ Իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել և հարձակվել ցուցարարների վրա, որոնք, հակակառավարական կարգախոսներ վանկարկելով, շշեր, քարեր և ճայթռուկներ են նետել նրանց վրա։ Նմանատիպ բախումներ են տեղի ունեցել նաև Բելգրադում, որտեղ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել աղբամաններ հրկիզած ցուցարարների դեմ։ Վալևոյում վիրավորվել է առնվազն մեկ ոստիկան, ձերբակալվել է 18 մարդ, հայտնել է Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։ Հրապարակման պահին Բելգրադում զոհերի կամ ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
