Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

Իսրայելը հարվածել է Եմենի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտին

527
Կիրակի, 17 օգոստոսի, 2025 թ., 11:38
Իսրայելը հարվածել է Եմենի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Եմենի մայրաքաղաք Սանայի մոտակայքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտին հարված հասցնելու մասին։
Reuters-ը ավելի վաղ հայտնել էր, որ Սանայում՝ էլեկտրակայանի մոտ, պայթյուններ են լսվել, պատճառները դեռևս անհայտ են։
«Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Եմենում՝ Սանայի մոտակայքում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտին», - ասվում է բանակի Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։