Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Զելենսկիին մի քանի խորհուրդ եմ տվել»․ Մերց

415
Կիրակի, 17 օգոստոսի, 2025 թ., 10:00
«Զելենսկիին մի քանի խորհուրդ եմ տվել»․ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Զելենսկիին խորհուրդներ է տվել, թե ինչպես խուսափել սկանդալի կրկնությունից Թրամփի հետ վաղվա հանդիպման ժամանակ։ Նա այս մասին ասել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես Վլադիմիր Զելենսկիին մի քանի խորհուրդ տվեցի, թե ինչպես պետք է նա իրեն պահի», - ասել է Մերցը։

Մերցը նաև նշել է, որ մտադիր է Ալյասկայում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքները քննարկել «կամավորների կոալիցիայի» հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Օվալաձև աշխատասենյակում Զելենսկիի և Թրամփի միջև հանդիպումն ավարտվել էր վիճաբանությամբ, որից հետո Ուկրաինայի առաջնորդը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը։