«Գործարքը դեռ պատրաստ չէ, բայց կողմերը շատ մոտ են դրան». Թրամփ
![]() Ալյասկայում կայացած բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության շուրջ դեռևս համաձայնության չեն հասել։ «Գործարքը դեռ պատրաստ չէ, բայց կողմերը շատ մոտ են դրան»,- ասել է Թրամփը։ Նրա կարծիքով՝ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման բավականին մեծ հավանականություն կա։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։ «Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք համաձայնագրին: Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնվի»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ դեռ «մեկ կամ երկու կարևոր կետ» կա քննարկելու։ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններն անվանել է օգտակար և բովանդակալից՝ կոչ անելով «շրջել էջը» և հաջորդ անգամ հանդիպել Մոսկվայում։ Հիշեցնենք՝ հանդիպումը տեղի է ունեցել «3+3» ձևաչափով և տևել է երեք ժամ։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
