ՀՀ ՊՆ-ն հերքում է
![]() ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է․ «Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան հարցումներին թե՛ բանավոր, թե՛ գրավոր տվել է սպառիչ պատասխաններ՝ հերքելով այդ և նմանօրինակ կեղծ լուրերը»։ Հիշեցնենք՝ Սպուտնիկ Արմենիան լուսանկարներ էր տարածել՝ գրելով, որ ուսումնասիրել են արբանյակային կադրերը և պարզել, որ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, եղել է․ «Ադրբեջանի ԶՈՒ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Մեծ և Փոքր Ալ լճերից դեպի հարավ և Ջերմուկից դեպի հյուսիս սահմանային հատվածում։ Արբանյակային լուսանկարներում երևում է, որ ադրբեջանական մի քանի նոր դիրքեր են ի հայտ եկել։ Ադրբեջանական զինուժն ինժեներական աշխատանքներ է իրականացրել հուլիսի 20-ից։ Ըստ ամենայնի, որպես պատասխան քայլ ՀՀ ԶՈՒ-ն նույնպես մի քանի նոր դիրք է տեղակայել»։ Աղբյուրը` ՀՀ ՊՆ |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
