Ալիևը բացառում է AZAL ինքնաթիռի վրա միտումնավոր հարձակման տարբերակը
561
Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 11:08
![]() Ադրբեջանը Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանումը չի համարում միտումնավոր հարձակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքի եթերում։ «Ադրբեջանը սա կանխամտածված հարձակում չի համարում։ Մենք միայն պահանջել ենք տեղի ունեցածի ճանաչում, մեղավորների պատիժ և լիարժեք փոխհատուցում», - ասել է նա։ Հիշեցնենք՝ AZAL ընկերության ուղևորատար ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Ինքնաթիռը թռչում էր Բաքվից Գրոզնի, վթարից կարճ ժամանակ առաջ անձնակազմը խնդրել է արտակարգ վայրէջք կատարել Ակտաուում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ, 27 ուղևոր և անձնակազմի երկու անդամ ողջ են մնացել։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
