Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի
![]() ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր, որ Սաշա Աֆյանը, ով 2008 թվականի փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել էր Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ, կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: 2019 թվականի հոկտեմբերի 26-ին Սաշա Աֆյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2020 թվականի հունվարի 30-ին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: 2025 թվականի հուլիսի 28-ին Գլխավոր դատախազությունում ստացվել են քրեական վարույթով երկու տուժողների բողոքները: Բողոքաբերները հայտնել են, որ չեն ստացել Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և միայն վերջերս են համացանցում հրապարակված հոդվածներից տեղեկացել, որ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս 2020 թվականին, բողոքում են որոշման դեմ և խնդրում են վերանայել այն: Քննության առնելով տուժողների բողոքները, ինչպես նաև վերանայելով թիվ 62202608 քրեական վարույթի նյութերը՝ ՀՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ Սաշա Աֆյանի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացրած քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը ենթակա է վերացման՝ նկատի ունենալով, որ Սաշա Աֆյանին մեղսագրված արարքի համար սահմանված է (այդ թվում՝ Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ) վաղեմության ժամկետների կիրառման արգելք: Գլխավոր դատախազը, ի թիվս այլ իրավանորմերի, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0273/01/19 քրեական գործով 2021 թվականի նոյեմբերի 26-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, քաղաքացիների բողոքներն իրավունքի ուժով (ex jure) համարել է օրենքով սահմանված ժամկետում տրված և վերացրել է Քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել»․ Նազելի Բաղդասարյան
77Երեկ, 13:48
«ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով»․ ԱԳՆ
295Երեկ, 11:18
«Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը»․ Գարեգին Բ
75Երեկ, 10:36
«Չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
119Երեկ, 09:18
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը համարում է անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
37423.04.2026, 23:03
Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսեր և նրա հաշվին առկա գումարները
14922.04.2026, 18:24
