«Երևանցին ստացավ ևս մեկ ջերմային կղզի»․ Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական բազմամիլիոնանոց նախագիծն է՝ վերջերս բացված Նոր Նորքի կասկադը։ Շոգ Երևանում՝ ահռելի հողային ծածկը փոխվել է եռացող կարծր մակերեսով (միգուցե՞ միլիոնները բետոնում են, ոչ թե կանաչում)։ Անցկացվել է «փայլուն» ոռոգման համակարգ, բայց ինչպես միշտ, տարեց բանվորները կիզիչ արևի տակ, ծանր 100մ խողովակը քաշ տալով՝ «փայլեվանին» կանգնած, ջրցանով ջրում էին, իսկ կանաչապատման աշխատանքների մասով՝ ուղղակի զրո, հետաքրքիր է, իշխանավորների սեփական տարածքներում այս արյունքի համա՞ր են շինարարները աշխատում: Ի դեպ, մեկ ժամից ավել տարածքում էի, գեթ մեկ մարդ չօգտվեց աստիճաններից։ Տասնամյակներ այրվող աղբավայրի համար գումար չկա… ![]() ![]() Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48


