Մոտ 200 հնդիկներ Իջևանում գործադուլ են հայտարարել
![]() Իջևանի «Իջ Գրանդ Տեքստիլ» գործարանի մոտ 200 հնդիկ աշխատողներ գործադուլ են հայտարարել։ Նրանք մի քանի օր է՝ ակցիաներ են իրականացնում: Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել էր, որ ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնել է, որ աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը ժամանելու է Իջևան՝ կարի արտադրամաս։ «Միրզոյանը հայտնել է, որ օգոստոսի 9-ին Հնդկաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել դեսպանի հետ, ներկայացրել, որ հնդիկ բանվորների հետ առկա են աշխատանքային պայմանագրեր, որտեղ սահմանված են հստակ պայմաններ։ Դրանից հետո բողոքավոր բանվորները արտադրամասի վերաբերյալ արատավորող տեղեկություններ են տարածել համացանցում։ Միրզոյանի խոսքերով՝ արտադրամասի 205 բանվորների մեջ կան թվով 15 սադրիչներ, ովքեր բանվորներին գործադուլի են դրդել, սպառնում են մնացած բանվորներին, նրանց ծեծում, սպառնում, որ Հնդկաստանում ապրող նրանց ընտանիքներին վնասներ կտան»,- գրել էր լրագրողը: «Մենք բոլորս դիմել ենք Հնդկաստանի դեսպանատուն, բայց նրանք մեզ չեն օգնել։ 3 օր առաջ գնացել ենք ոստիկանություն, բայց նրանք էլ չեն օգնել։ Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։ Ընկերության տնօրենը խաբել է մեզ. պահանջում է աշխատել, բայց չի վճարում։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։ Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան»,- ակցիայի մասնակիցների խոսքերն է մեջբերում «Անկախ լրագրողների ցանց»-ը: |

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին
6100:30
«Ցույց տանք լուսավորը, ազգայինը, որ մարդիկ տարբերեն խավարը՝ ազգի քաղաքակրթության «քյաբաբացումը»»․ Վահե Սարգսյան
7500:06
«Դեբեդ գետի կամուրջն անմխիթար վիճակում է, ոչինչ չի ձեռնարկվում»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
92Երեկ, 23:12
«Ամիրյան փողոցը՝ հիմա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
92Երեկ, 22:30
«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»
89Երեկ, 19:48
Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք խնդրանքով դիմել են Նիկոլ Փաշինյանին
138Երեկ, 19:24
