ԲԿ-ի փոխտնօրենն ու բաժնի վարիչը կաշառք են վերցրել զորակոչիկի բարեկամից
![]() ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով կաշառք են ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ից 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հետազոտված՝ զորակոչի ենթակա քաղաքացուն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ ախտորոշում արձանագրելու համար, զորակոչիկի բարեկամից պահանջել և ստացել են կաշառք, որից 300-400 ԱՄՆ դոլարը զորակոչային բաժանմունքի վարիչը 2024 թվականի փետրվարի 1-ին փոխտնօրենի աշխատասենյակում փոխանցել է վերջինիս։ Վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
