Հանդիպումների ժամանակացույցը հայտնի է
![]() Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգթոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ Միջազգային լրատվականները, հղում կատարելով Սպիտակ տանը, գրում են, որ հրապարակվել է հանդիպումների ժամանակացույցը, ըստ որի՝ օգոստոսի 8-ին Թրամփը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ։ Հայաստանի վարչապետի ընդունելությունը նախատեսված է Վաշինգթոնի ժամանակով ժամը 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30), իսկ Ադրբեջանի ղեկավարի հետ՝ ժամը 15:20-ին (Երևանի ժամանակով 23:20)։ Ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով օգոստոսի 9-ի կեսգիշեր), սպասվում է Թրամփի, Փաշինյանի ու Ալիևի համատեղ հայտարարությունը։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
