Ավարտվել է 2 անձի սպանության քրեական վարույթի նախաքննությունը
![]() ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են․ «ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է անչափահասին՝ սպանելով նրան: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը առերևույթ հանցանք կատարած անձի եղբայրը դեպքի վայրից տեղափոխել և թաքցրել է իր փաստացի բնակության վայրում։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը) (2 դրվագ), մեկ անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), երկու անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերով (սպանությունը) և մեկ անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (սպանության փորձը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը): Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երեքի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները»․ ՆԳՆ
125Երեկ, 15:36
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
107Երեկ, 14:30
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները
148Երեկ, 11:18
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ
245Երեկ, 10:17
Նիկոլ Փաշինյանը զանգահարել ու շնորհավորել է Էրդողանին
19402.06.2026, 23:48
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
13702.06.2026, 13:06
