«Երևան քաղաքը չունի Գլխավոր դենդրոլոգ». Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևան քաղաքը չունի Գլխավոր դենդրոլոգ, ինչի մասին բարձրաձայնել եմ նաև ավագանու նիստերին, փաստացի, առանց որևէ վերահսկողության, գործիքային հետազոտության, այսօրվա դեպքն ապացուցեց, որ նաև առանց ծառահատման տոմսերի պատշաճ ապահովման, հարյուրավոր ծառեր հատվեցին բնապահպանական խնդիրներով լեցուն Երևանում։ Փողոցներում նաև առանց ՇՄԱԳ-ի, ստորադասելով ՀՀ օրենքը Երևանի ավագանու 36 որոշմանը։ Փողոցների երկայնքով հարյուրավոր ծառերի փոխարինման ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ կառույցի առօրյա աշխատանք չէ, այլ տասնամյակներ տևող լրջագույն ռիսկերով համակցված միջամտություն Երևանի բնակչության առողջությանը և կյանքին, ինչպես նաև կենսաբազմազանության համար։ Ուստի, պարտավոր էիք ազդեցության գնահատականն անելու, ինչպես նաև հանրային լսումներ, ինչը միջազգային պարտավորություններով ամրագրված է, բայց… Զանգվածային ծառահատումները տեղափոխեցիք քաղաքական դաշտ, առանց գիտակցելու, որ սեփական երեխաներին և ծնողներին եք դրել զոհասեղանին։ Հիշեք, ոչ մի իշխանություն հավերժ չէ: Երևանի և բնակչության առջև մեղք եք գործել, ծանր մեղք: Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
