Վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը
306
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 16:18
![]() ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 15-ին Բյուրեղավան քաղաքում Վ.Ղ-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ իր ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապել է շանը և քարշ տալով վարել է մեքենան: Վ.Ղ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
