Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք
![]() ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անշարժ գույքի գնահատող ընկերության տնօրեն Հ.Ա-ն Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող հատվածում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներ ձեռքբերող ընկերության տնօրեն Ա.Կ-ին է տրամադրել գնահատման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ իրական շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր կեղծ գնահատման հաշվետվություն։ Արդյունքում, հաշվետվության հիման վրա Ա.Կ-ն խարդախությամբ հափշտակել է Վ.Գ-ին և Ս.Յ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 370 մլն 700 հզր ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը՝ դրա դիմաց վճարելով ընդամենը գնահատման հաշվետվությամբ սահմանված 74 մլն 906 հզր ՀՀ դրամ։ Ա.Կ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և Հ.Ա-ի նկատմամբ՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությանն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Ա.Կ-ին պատկանող անշարժ գույքի վրա 295 մլն 902 հզր ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
