Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
![]() ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց գաղափարակից գեներալների միջոցով կատարել ռազմական հեղաշրջում: Այսպիսով, Մ.Ա-ն զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Մ.Ա-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Մ.Ա-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
