Կարո Նասիբյանը՝ բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի մասին
![]() «Այս տարվա բուհերի ընդունելության տեղերը կառավարության որոշմամբ կրճատվել էր: Տեղերի թիվը 12.126 էր, որից 2142-ն՝ անվճար, 9984-ը՝ վճարովի: Հայտագրվել էր 16.011 դիմորդ: 3024 հոգի մեկ կամ երկու առարկայից անբավարար գնահատական է ստացել և չի կարող լրացուցիչ մրցույթին մասնակցել: Պայքարելու է ընդամենը 2000 դիմորդ»,- «Հ2»-ի եթերում հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Նա նշել է, որ նրանք, ովքեր մասնակցել են հիմնական փուլի մրցույթին, միավորները չեն բավարարել, չեն հաղթահարել և դուրս են մնացել այդ մրցույթից, բայց երկու առարկայից ստացել են դրական գնահատական, առաջնահերթությամբ մասնակցում են թափուր տեղերի մրցույթներին՝ մրցույթի լրացուցիչ փուլին: «Նրանք քննություն չեն հանձնում, իրենց դրական միավորներով մասնակցում են մրցույթին»,- նշել է Նասիբյանը՝ հավելելով. «Հուլիսի 20-ից մեկնարկել է մրցույթի լրացուցիչ փուլը, մինչև հուլիսի 26-ը հայտագրումն է, իսկ հուլիսի 30-ին անպայման լրացուցիչ փուլի ընդունվածների ցուցակներն ուղարկելու ենք նաև դիմորդին և համապատասխան բուհ, 30-ին արդեն կախելու ենք լրացուցիչ փուլի ընդունվածների ցուցակները»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
