«Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը»․ Նիկոլ Փաշինյան
![]() Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում նշված է. «Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ուկրաինայի միջև ապահովել համագործակցության ներուժի իրացում՝ կարևորելով առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի հետևողական աշխատանքը կարող է ապահովել փոխշահավետ համագործակցության որակապես նոր մակարդակ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հարաբերությունների զարգացման և հեռանկարային ծրագրերի կյանքի կոչման համար։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։ |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
