Բահրեյնը 17 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսությունում
![]() Բահրեյնը մտադիր է մոտ 17 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ի տնտեսությունում։ Այս մասին հայտարարել է Թագավորության վարչապետ, թագաժառանգ Սալման բին Համադ բին Իսա Ալ Խալիֆան Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ուրախ ենք հայտարարել 17 միլիարդ դոլարի արժողությամբ գործարքների մասին, որոնք կգան Միացյալ Նահանգներ։ Եվ սա իրական է։ Սրանք իրական գումարներ են, այլ ոչ թե հորինված համաձայնագրեր»,- ասել է նա՝ չնշելով, թե ինչ նախագծերի մասին է խոսքը։ Բահրեյնի թագաժառանգը նշել է, որ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում նախատեսում է քննարկել «անվտանգության, առևտրի և ներդրումների հետ կապված հարցեր»։ Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Բահրեյնի ազգային ավիափոխադրող Gulf Air-ը Boeing-ի և General Electric-ի հետ կկնքի 7 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր։ Գործարքը կներառի 40 ինքնաթիռի շարժիչի և 12 ինքնաթիռի մատակարարում՝ ևս 6 ինքնաթիռ գնելու հնարավորությամբ։ Բահրեյնի թագաժառանգի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում 2 երկրների ընկերություններն արդեն իսկ ստորագրել են 17 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրեր, հաղորդում է Բահրեյնի լրատվական գործակալությունը։ Մասնավորապես, Cisco Systems-ը կտրամադրի թվային լուծումներ՝ Բահրեյնի կառավարության տեղեկատվական և հեռահաղորդակցական ենթակառուցվածքները արդիականացնելու համար: Բացի այդ, Բահրեյնի ֆինանսական հաստատություններն ու մասնավոր ընկերությունները հայտարարել են ամերիկյան տնտեսությունում 10,7 միլիարդ դոլար ներդնելու ծրագրերի մասին: |

«Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
142Երեկ, 14:18
«Գնացել է խնդրելու և դեպի Մոսկվա վերադարձի ճանապարհներ փնտրելու»․ Արտակ Զաքարյան
113Երեկ, 14:06
«Արդյունաբերական արտադրանքի առաջարկ չունենք․ սա է պետական խայտառակությունը»․ Կարեն Ադոնց
28304.07.2026, 02:06
«Ազգային իշխանության անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի մուտքերը սահմանափակելը»․ Նաիրի Հոխիկյան
22703.07.2026, 17:48
«Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». Գագիկ Ծառուկյան
13603.07.2026, 12:18
«Իսկ տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է փոխհատուցելու»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
15703.07.2026, 11:24
