«Իրանի դեսպանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և երեսպաշտություն». Ադրբեջանի պատասխանը` ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությանը
![]() «ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ անընդունելի են»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը Ստեփանակերտում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ։ Ա. Հաջիզադեն Իրանի դեսպանին ասել է, թե գագաթնաժողովի արդյունքներն արտացոլող կոմյունիկեն պատրաստվել է գագաթնաժողովի նախագահի ամփոփագրի ձևաչափով՝ առանց անդամ պետությունների հետ լրացուցիչ համաձայնեցման անհրաժեշտության, ինչպես նախատեսված էր նախորդ գագաթնաժողովների պրակտիկայով և ինչպես նախապես համաձայնեցված էր անդամ պետությունների հետ, և տեղադրվել է կազմակերպության պաշտոնական կայքում։ «Այս համատեքստում, Իրանի դեսպանի պնդումները «Խանքենդի»-ի (նկատի ունի բռնազավթված Ստեփանակերտը) կոմյունիկեի ենթադրյալ ընդունման և Իրանի կողմից նախապայմանների առկայության մասին իրականությանը չեն համապատասխանում: Դիվանագիտական պրակտիկայում նախապայմանները կիրառվում են միայն բանակցությունների արդյունքում կայացված որոշումների նկատմամբ», - նշել է նա։ «Ճշմարտությունն այն է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են, և նրանցից յուրաքանչյուրը աջակցություն է հայտնել Արևմտյան Ադրբեջանի համայնքին իրենց հողերն արժանապատվորեն վերադառնալու իրավունքի հարցում՝ «Հայաստանի ներկայիս տարածքներից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձևում, որն ընդունվել է հունիսի 21-22-ին Ստամբուլում կայացած ԻՀԿ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի բանակցություններից հետո, ինչպես նաև դատապարտել է Հայաստանի հրաժարումը՝ ճանաչել այս համայնքի իրավունքները։ «Խանքենդի»-ի հաղորդագրությունը վերաբերում է հենց այս ԻՀԿ հռչակագրին, որն ընդունվել է կոնսենսուսով. Այս առումով, Իրանի դեսպանի կողմից հայկական «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական մանիպուլյացիա և երեսպաշտություն»,- հայտարարել է հակառակորդ երկրի պաշտոնյան։ |

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
21900:18
Պարգևներ են հանձնվել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
144Երեկ, 17:06
Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
111Երեկ, 10:24
Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանին առնչվող քրեական վարույթի մասին
14724.06.2026, 13:24
Դավիթ Խուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները
17523.06.2026, 18:30
Քննչական կոմիտեն՝ Իշխան Սաղաթելյանին առնչվող քրեական վարույթի մասին
17323.06.2026, 15:30
