«Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ»․ Վահագն Խաչատուրյան
![]() ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված միջոցառմանը: Հատված՝ նախագահի շնորհավորական ուղերձից. «Այս երեք տասնամյակի ընթացքում Սահմանադրությունը անցել է բազմապիսի փորձությունների միջով՝ ներառյալ քաղաքական ճգնաժամեր, անվտանգային մարտահրավերներ, ինչպես նաև հասարակական կյանքի վերափոխումների փուլեր։ Բայց ամենակարևորը՝ այս ընթացքն ամրապնդեց մի կարևոր իրողություն. լավ կամ վատ Սահմանադրություններ չեն լինում։ Լինում են Սահմանադրություններ, որոնք կամ հարգվում ու պահպանվում են, կամ՝ ոտնահարվում։ Սահմանադրությունը կարող է ուժեղ լինել միայն այն դեպքում, երբ ներդաշնակ է երկրի քաղաքական մշակույթի, հասարակական կենսագործունեության, պատմական հիշողության, ավանդույթների ու ժողովրդական մտածողության հետ։ Օրենքների և նորմերի ամենախորքային արժեքը սկսում է կենսունակ դառնալ միայն այն ժամանակ, երբ դրանք կրում են հասարակության իրական պատկերացումները արժանապատիվ և ազատ կյանքի մասին․․․ Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ։ Այդ կարողությունն է, որ թույլ է տալիս պահպանել Սահմանադրության շարունակականությունը՝ առանց կորցնելու դրա հիմնարար արժեքները»։ |

«Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել»․ Նազելի Բաղդասարյան
77Երեկ, 13:48
«ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով»․ ԱԳՆ
295Երեկ, 11:18
«Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը»․ Գարեգին Բ
75Երեկ, 10:36
«Չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
119Երեկ, 09:18
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը համարում է անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
37423.04.2026, 23:03
Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսեր և նրա հաշվին առկա գումարները
14922.04.2026, 18:24
