Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հունիսի, 2026 թ.

Ուջանի մոտից երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

571
Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 18:00
Ուջանի մոտից երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևանից Գյումրի ուղղությամբ) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
Վարորդներին հորդորվում է նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին։