Առաջարկվում է թեթև ավտովթարների դեպքում 20 րոպե ժամկետ սահմանել երթևեկելի հատվածն ազատելու համար
![]() ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը և ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը: Այս մասին ասել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող, հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե՛ տնտեսական և թե՛ առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար»,- նշել է հիմնական զեկուցողը: Եվս մեկ լրացում է առաջարկվում, ըստ որի՝ միայն երկու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից՝ 20 րոպեի ընթացքում, պատահարի վայրը չթողնելը և ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելն առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը: Մանրամասները՝ տեսանյութում: Աղբյուրը` Էդուարդ Աղաջանյան |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
