ՀՀ ՇՄ նախարարությունը հերքում է տարածել
![]() ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքում է տարածել․ «Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Հունիսի 28-ի առավոտյան լրատվականի կայքի «Հայաստան և աշխարհ» խորագրում հրապարակվել էր ֆրանսիական Courrier France 24 պարբերականի Orano envoie secrètement des déchets dangereux en Arménie et fait des dons mystérieux à une fondation liée au Premier ministre arménien հոդվածի հայերեն թարգմանությունը: Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան: Հոդվածում ներկայացված տեղեկությունները մեկնաբանելու համար այսօր առավոտյան հարցումներ էինք ուղարկել Հայաստանի վարչապետի մամուլի ծառայություն, Շրջակա միջավայրի նախարարություն եւ «Իմ քայլը» հիմնադրամ: Նախքան մեկնաբանություններ ստանալը պարզեցինք, որ ցավալի սխալ ենք թույլ տվել՝ Courrier France 24-ը շփոթելով France 24-ի հետ: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Courrier France 24-ը անհայտ ծագման լրատվամիջոց է: Հաշվի առնելով դա՝ հոդվածի հայերեն թարգմանությունը հեռացրել ենք կայքից»: Աղբյուրը` ՀՀ ՇՄ նախարարություն |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
