Երևան`   -5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«30 տարի բարեփոխումների անվան տակ միլիոնավոր դոլարներ և եվրոներ եք մսխում». Ոսկան Սարգսյան

294
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 01:24
«30 տարի բարեփոխումների անվան տակ միլիոնավոր դոլարներ և եվրոներ եք մսխում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում արդարադատություն կա՞, որ 30 տարի բարեփոխումների անվան տակ միլիոնավոր դոլարներ և եվրոներ եք մսխում․
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն, ընդունելով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին, բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ նշելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։ Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։
Հայաստանում արդարադատություն կա՞, որը 30 տարի շարունակ «բարեփոխում եք»՝ դրա անվան տակ ԵՄ–ից, ԱՄՆ-ից, այլ երկրներից ու միջազգային կազմակերպություններից ստացված միլիոնավոր եվրոներն ու դոլարները մսխելով»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան