«Ոստիկանական քառաշերտ պատնեշ էին կազմել մեր դեմ». Անահիտ Ադոյան
237
Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 17:45
![]() «Երկու օր է՝ մենք պահանջում ենք, որ այն մարդը, ով շարունակելու է Աբազյանի գործը, գա ծնողների մոտ, կամ մենք գնանք նրա մոտ: Մենք հասկանում ենք, որ այդ մարդը դեռ պետք է ծանոթանա գործերին, բայց շատ սեղմ ժամանակահատվածում: Լավ կլիներ, որ ով պետք է այդ պատասխանատվությունն իր վրա կրի, գար, ասեր՝ եկեք հավաքվենք մի տեղ և զրուցենք: Մեզ այդ էր պետք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայր Անահիտ Ադոյանը: Նա նշեց, որ գնացել էին Հերացի, ծնողների մեծ մասին ասել էին՝ ԴՆԹ է եկել, ինչը, սակայն, խաբեություն է եղել: «Ուզում էինք Հերացու փողոցում մոտ 1 ժամանոց ակցիա իրականացնել, բայց ոստիկանական զորքը մեզանից առաջ էր այնտեղ գնացել: Մեր դեմ պատնեշը եռաշերտ և քառաշերտ էր, որ մենք ճանապարհը չանցնենք»,- հայտնեց Անահիտ Ադոյանը:
|

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
