Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ
![]() «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ, այն էլ՝ օրենքով գողին հովանավորչության։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ այս իշխանությունների հետ բավականին լավ հարաբերություններ ունեցող օրենքով գողերից մեկը՝ «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը, ցանկացել է ինչ-որ խնջույքի համար մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել շուրջ 50 կգ խավիար և օգնության համար դիմել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։ Վերջինս նախ փորձել է «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության տարածքային ստորաբաժանման միջոցով կարգավորել հարցը, ինչը չի հաջողվել ու դիմել է ՊԵԿ մաքսանենգության ծառայության ղեկավար Երջանիկ Հակոբյանին, որ Սողոյանի բեռն անխոչընդոտ անցնի ՀՀ։ Հետագայում այս մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո էլ դրվել է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։ Այսինքն՝ տարաձայնությունը ամենևին էլ վեհ արժեքներին չի վերաբերել ու ոչ էլ հայ առաքելական եկեղեցուն է Հովհաննիսյանը փորձել պաշտպանել, այլ ընդամենը, Փաշինյանին շրջանցելով, փորձել է լավություն անել իշխանությունների հետ հարաբերություններ ունեցող օրենքով գողին։ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է թե՛ ՆԳՆ-ին, թե՛ ՊԵԿ-ին։ Վերջինս դեռևս որևէ կերպ չի արձագանքել մեր հարցին, իսկ ՆԳՆ-ից նշել են, որ Հովհաննիսյանի հրաժարականի վերաբերյալ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն արդեն պարզաբանում ներկայացրել է, դրան ավելացնելու ոչինչ չունեն։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
