Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են
![]() Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Քննարկվել են այսօր արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր։ Մարզպետին է զեկուցվել, որ մինչ այս պահը Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Գյումրուց, Արթիկից և Ախուրյանից շուրջ 300 ահազանգ է գրանցել, այս պահին հրշեջ-փրկարարական ջոկատներից 9 մարտական հաշվարկներ տեղում աշխատում են՝ վտանգ ներկայացնող հատվածները սահմանազատելու և խնդիրները անհապաղ լուծելու նպատակով։ Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են։ Շտապօգնության կանչեր և գազի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել․․․ Նշենք, որ ժամը 19:00-ից սկսված ուժեղ քամին ու պտտահողմը, ըստ նախնական ահազանգերի և մասնավոր անձանց հրապարակումների, բավական վնասներ են հասցրել Գյումրի, Արթիկ համայնքներին։ Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին, նախնական տվյալներով, Գյումրի և Արթիկ քաղաքներում տանիքներ է վնասել, ծառեր արմատախիլ արել։ Մեծ Մանթաշ, Գետափ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Մարզի մի շարք բնակավայրերի ցանքատարածություններ, ըստ ահազանգերի, տուժել են տեղացած ուժեղ կարկուտից։
Աղբյուրը` Շիրակի մարզպետարան |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
