«Եկեղեցու դեմ հարձակումը վերջին կարմիր գիծն է, եթե սա էլ անցավ, մենք «Ալլահու ակբար» ենք ասելու»․ Հռիփսիմե Առաքելյան
![]() «Սա անադեկվատ մարդկանց ոհմակ է. ի՞նչ ասել է՝ իշխանություն, եթե խնդիրը բացառապես բանդայի սկզբունքով է: «Ֆաս» հրամանի ներքո հարձակվում են Վեհափառ Հայրապետի վրա, բայց քանի որ սրանք բանդայական, թայֆաբանական մտածողության կրողներ են, պետություն, անվտանգություն, պատասխանատվություն բացարձակապես չունեն»,- 168-ի հետ զրույցում այս մասին նշեց հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանը։ Նրա դիտարկմամբ՝ այս աղետալի տարածաշրջանում գտնվելով՝ մեր երկիրն ուղղակի անտերության մատնված վիճակում է: «Այդ անտերությունը շտկելու մեկ ճանապարհ կա, որը բոլորս գիտենք, որի համար պայքարում ենք, որ այս երկրի գլխավոր չարիքին կարողանանք հանել»,- նշեց Առաքելյանը՝ հավելելով՝ հակառակ պարագայում Իրան-Իսրայել պատերազմի պայմաններում Հայաստանն ուղղակիորեն ոտնատակ է անցնելու: «Փաշինյանն ինչ սրիկայություն ասես՝ արել է․․․ Հասկացել է, որ ինչ ուզի՝ կարող է անել։ «Բայց Եկեղեցու դեմ հարձակումը մեր ժողովրդին պետք է սթափեցնի, որ հասկանա՝ սա վերջին կարմիր գիծն է, եթե սա էլ անցավ, մենք Ալլահու ակբար ենք ասելու»,- հավելեց Առաքելյանը։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
