«Լայնածավալ պատերազմի հոտ է գալիս. ՀՀ-ն պետք է ուժեղացնի իր անվտանգային համակարգը». Վովա Վարդանով
![]() «Իսրայել-Իրան պատերազմը կարող է անցնել ցամաքային օպերացիայի: Ցամաքային օպերացիա իրականացնելու համար պետք է ցամաքային սահման ունենաս: Ցամաքային սահման Իսրայելն ունի, ունի նաև իր սեփական պրոքսի ուժը՝ Ադրբեջանը: Գլխավոր շահառու Ամերիկան էլ ունի իր կատարածուին՝ Թուրքիան»,- «24Նյուզ»-ի եթերում այս տեսակետը հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը: Նրա համոզմաբ՝ համատեղ ամերիկաիսրաելյան ցամաքային գործողությունները հնարավոր է իրականացնել թուրքական պետությունների օգնությամբ ներթափանցելով: «Իրանը կայացած պետություն է, ամենահին պետությունն է, որն առ այսօր պահպանվել է, իր պետական իսնտիտուտները չեն խարխլվի այս հարվածներից, չեն կարող ռմբակոծելով ոչնչացնել: Այսօրվա հրթիռային հարձակումներով չի վերջանա պատերազմը, Իրանը կհարվածի Իսրայելի պահեստներին, օդանավակայաններին, նրանք պակաս հետախուզական տեղեկատվություն չունեն։ Այս ամենից մեծ լայնածավալ պատերազմի հոտ է գալիս»,- նշեց Վարդանովը և, անդրադառնալով այս իրավիճոկում ՀՀ-ի անելիքներին, ընդգծեց. «Ես չեմ տեսնում վտանգ, որ թուրքերը օգտվեն այս վիճակից: Բայց ցանկացած իրավիճակում հայկական կողմը պետք է ուժեղացնի իր անվտանգային համակարգը»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
