Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե փորձեն առիթից օգտվել և «Զանգեզուրի միջանցք» բացել, Ադրբեջանը Իրանի համար թիրախ կդառնա». Փույա Հոսսեինի

328
Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 23:42
«Եթե փորձեն առիթից օգտվել և «Զանգեզուրի միջանցք» բացել, Ադրբեջանը Իրանի համար թիրախ կդառնա». Փույա Հոսսեինի

«Իրանը փորձեց բանակցությունների միջոցով անհամաձայնությունները հարթել, բայց տեսանք, որ ԱՄՆ-ն անվստահելի կողմ է Իրանի համար և թույլ տվեց, որ Իսրայելը տապալի այդ բանակցությունները, հարձակվի Իրանի վրա»,- «24Նյուզ»-ի եթերում այս տեսակետը հայտնեց «Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր, իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեինին:

Նա նշեց, որ Իրանը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Բրիտանիային, եթե նոր հարձակման մեջ օգնեն և աջակցեն Իսրայելին, իրենց բոլոր ռազմաբազաները, Պարսից Ծոցի նավերը Իրանի թիրախում են հայտնվելու:

«Իրանը ուշադիր հետևում է հարևանների, հատկապես Ադրբեջանի կողմից վտանգներին: Մենք ուշադիր հետևում ենք ուղիղ, հետախուզական համագործակցությանը Իսրայելի և Ադրբեջանի միջև: Իրանը ուշադրության տակ է պահում Ադրբեջանի գործողությունները»,- նշեց վերլուծաբանը։ «Եթե փորձեն առիթից օգտվել և «Զանգեզուրի միջանցք» բացել, այդ ժամանակ Իրանն Ադրբեջանին լավ դասեր կտա, որովհետև այդ գործողություններն ուղղված են Իրանի դեմ․ Ադրբեջանի տարածքն Իրանի համար թիրախ կդառնա»:

Փույա Հոսսեինի հարցազրույցը