Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ուզում ենք անբիծ Կաթողիկոս»․ Անդրանիկ Քոչարյան

222
Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 15:48
«Ուզում ենք անբիծ Կաթողիկոս»․ Անդրանիկ Քոչարյան

«Եկեղեցին կուսակրոնության հարցը պետք է լուծեր վաղուց։ Վերջին հաշվով Լուսավորիչը ընտանիք է ունեցել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Եկեղեցու և Վեհափառի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Այս քննարկումները բացի նրանից, որ քաղաքական ինչ-որ նրբերանգներ են ստանում, մեզ բոլորիս մաքրում են։ Պետք է մեր պատվիրաններին, մեր հավատին, ինքներս մեզ, մեր ընտանիքներին լուրջ վերաբերվենք՝ հատկապես չշնանալու հարցում»։

Հարցին, թե «իշխանահպատակ կաթողիկո՞ս եք ուզում, Քոչարյանը պատասխանեց․ «Ոչ, ուզում ենք անբիծ Կաթողիկոս՝ Աստծո կամքով։ Թե դա երբ կլինի, Աստված գիտի»։

«Ուզում ենք անբիծ Վեհափառ»․ Անդրանիկ Քոչարյան