Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Խաղաղության լոզունգները միամիտներին խաբելու համար են»․ Անդրանիկ Թևանյան

173
Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 00:48
«Խաղաղության լոզունգները միամիտներին խաբելու համար են»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ ցնցումների ջատագովները՝ խաղաղության լոզունգներով։
Նաթանյահուն, Զելենսկին և Փաշինյանը պատերազմի կուսակցությունն են ներկայացնում։ Վերջին երկուսը պատրաստ են մինչև վերջին ուկրաինացին ու վերջին հայը զոհաբերել՝ հանուն սեփական կաշվի փրկության։
Նաթանյահուի մոտիվացիան քիչ այլ է։ Իրեն պատերազմ է պետք՝ աթոռը պահելու համար։
Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Ռուսաստանի ու Իրանի պարտությանը, որպեսզի առաջին հերթին հարձակվեն Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանը դա գիտի և ներսից էստի համեցեք է կանչում։ Նրա համար կարևորն իր հարցն է։ Մնացածի վրա՝ թքած։ Խաղաղության լոզունգները միամիտներին խաբելու համար են»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան