«Ընտրությունների կեղծման կնքահայրը երեսպաշտության մաստեր կլաս է արել»․ Արայիկ Հարությունյան
![]() ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այսօր Լևոն Տեր Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել: «Իլուրին» տված հարցազրույցում նա ասել է՝ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդն օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին... Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»: Սրանով նա փաստորեն հավասարկության նշան է դնում վարչապետի ու հայ ինքնության դեմ հանցանք գործած ռուս կայսեր միջև: Սա ասում է մի մարդ, որը նորանկախ Հայաստանի նաև կաթողիկոսական ընտրությունների ԿԵՂԾՄԱՆ ԿՆՔԱՀԱՅՐՆ է՝ Վանոների միջոցով: Այսպիսի խայտառակություններ գործած մարդը պետք է պարզապես լռի: Նրան ու իր հետևորդներին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է: Լսե՛ք Տիրան սրբազանին ու ԼՏՊ-ի էջն էլ փակենք ընդմիշտ»: Աղբյուրը` Արայիկ Հարությունյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
